Рубрика: Մայրենի

Ուսումնական ամառ 2022

Ես ամառն անցկացրել եմ Երևանում։ Զբոսնել եմ, խաղացել եմ ընկերներիս հետ, գնացել եմ խաղահրապարակներ ու նկարչության դասերի եմ գնացել։

«Ամառային ընթերցարան»

Ես ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ «Վինի-թուխը և բոլորը-բոլորը» գիրքը։ Գրքի հեղինակը Ալեն Ալեքսանդեր Միլն է։ Ալեն Ալեքսանդեր Միլնը անգլիացի գրող, բանաստեղծ է։ Նա ծնվել է Լոնդոնում և սովորել է ոչ մեծ մասնավոր դպրոցում, որի սեփականատերն էր իր հայրը՝ Ջոն Միլնը։ Վինի Թուխի մասին պատմությունները Միլնն ստեղծել է իր որդու՝  Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։

Այդ գրքի հերոսներն են Վինի-Թուխը, Դնչիկը, Քրիստոֆեր Ռոբինը, Իան, Կենգուրուն, Բուն, Ճագարն ու Վագրը։ Ինձ ամենաշատ դուր եկած հատվածը այն է որտեղ Քրիստոֆեր Ռոբինը  արշավախումբ է կազմակերպում դեպի Հյուսիսային բևեռ։

Оставьте комментарий